2020 թվականի մայիսի 07-ի Նիստ
Հաշվի առնելով Սահմանադրության 116-րդ հոդվածը.
Հաշվի առնելով Սահմանադրության 161-րդ հոդվածը.
Հաշվի առնելով Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգը
Պաշտոնական որոշումներ
Մայիսի 7, 2020
Հաշվի առնելով Պարոն Գառնիկ Սարգիսեանի որոշումը՝ սոցիալական ցանցերի միջոցով տարածել հայտարարութուն, որ վերաբերում է Արեւմտեան Հայաստանի Կառավարությունից իր հրաժարականին, 2020 թվականի Ապրիլի 26
Հաշվի առնելով պարոն Գառնիկ Սարգիսեանի որոշումը՝ սոցցանցերի միջոցով տարածել հռչակագիր 2020 թվականի ապրիլի 30-ի, որը վերաբերում է արեւմտահայերի ենթադրաբար Գերագույն խորհրդի Սահմանադրությանը, որը ստորագրվել է Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կողմից՝ առանց երբևէ խորհրդակցելու Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կամ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահության հետ:
Հոդված 1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը (Խորհրդարան) ընդունում է Արեւմտյան Հայաստանի կառավարության նախկին վարչապետի եւ արտաքին գործերի նախարար պարոն Գառնիկ Սարգիսեանի անդառնալի հրաժարականը:
Հոդված 2. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարան) հաշվի է առնում այն փաստը, որ Արեւմտյան Հայաստանի կառավարությունից հրաժարական չեն տվել հետևյալ նախարարները, եւ որ նրանց պաշտոնավարումը շարունակվում է մինչեւ հաջորդ կառավարության կազմավորումը,
Ֆինանսների նախարար՝ Պրն Կարո Արմենյան
Ցեղասպանության հետևանքների նախարար՝ Տիկին Կարին Աբրահամյան
Սպորտի և երիտասարդության նախարար՝ Պրն Կարապետ Թոփուզյան
Պետնախարար՝ Պրն. Վազգեն Սիսլյան
Պետնախարար՝ Պրն Վոլոդյա Ավետիսյան
Ներքին գործերի նախարար Պրն Մարտիրոս Շահբազյան
Հոդված 3. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարան) դատապարտում է սոցիալական ցանցերում տարածված հռչակագիրը, որը վերաբերում է նախկին վարչապետ Գառնիկ Սարգիսեանի կողմից Արեւմտահայության ազգային գերագույն խորհրդի ենթադրյալ ձևավորմանը՝ ապօրինի օգտագործելով Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի հռչակագիրը, որը ընդունվել է Շուշի քաղաքում 2004 թվականի դեկտեմբերի 17-ին (Արևմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնադիր հռչակագիր) ` ապօրինի օգտագործելով Արևմտյան Հայաստանի Կառավարության այն անդամների անունները, որոնք հրաժարվել են հրաժարական տալ (տես վերը նշված ցուցակը) Կառավարությունից և միանալ այս դիմակահանդեսին,
Հոդված 4. Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովը (խորհրդարան) հաշվի է առնում հետևյալ պատգամավորների հրաժարականը, որոնք ուղեկցեցին պարոն Գառնիկ Սարգիսեանին իրենց հրաժարականներով և անջատողական հայտարարությամբ.
Պրն. Մովսես Նաջարյան, (կրթության նախկին նախարար)
Պրն. Վիգեն Թոսունյան,
Պրն․ Ռոբերտ Սուլահյան,
Տիկին Ադրինե Ավագյան
Տիկին Գայանե Ավագյան
Պրն․ Էլի Ավակիմյան
Հաստատել այն, ինչ ճիշտ է բոլոր ազգային և միջազգային մարմինների ևԱրևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) առջև
Լեոնարդո Բասմադյան
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահ (Խորհրդարան)
Արմենակ Աբրահամյան
Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
