Պատմական զարգացման ընթացքում ձեռք բերված անգնահատելի որակների մասին

  • by Éditeur, 28 Մարտի, 2015 in Կառավարություն
532 դիտում

  -Բայց սպառվում է մինչեւ իսկ սրբի համբերությունը, ինչպես հոտում է մինչեւիսկ ջուրը` արգելակումով: Մենք հաջորդներն ենք Սուրբ Նահատակաց, սակայն բնավ էլ սուրբ չենք ինքներըս, մա՜րդ ենք հասարակ եւ… հավատում ենք, որ պիտի դառնա մեր յուրաքանչյուր խլյակը` այլակ միատեղումի, եւ յուրաքանչյուր փշուրը` պաշար մոտալուտ վաղվա, մնացորդն` աճորդ, մասունքը` մսուրք, սփյուռքը` ապառք, նշխարը` աշխարհ…   Պարույր Սեւակ, «Եռաձայն պատարագ», փետրվար, 1965 թ.:
    Պատմական զարգացման ընթացքում ձեռք բերված անգնահատելի որակների մասին խոսելիս պետք է նկատի ունենալ երկու հանգամանք. նախ՝ հայ հասարակական-քաղաքական մտքի ներկայի ձեռքբերումները, եւ ապա՝ հայոց պաշտպանության ու ինքնապաշտպանության ոլորտներում արձանագրված որակները: Առաջինը արտահայտվում է, որպես Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ եւ ապա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր: Երկրորդը, որպես Արցախի հայության ազատ ու անվտանգ ապրելու իրավունքի պայքարում ձեռք բերված որակ, հաղթանակ:   Երբ Մերձավոր Արեւելքի հայության (եւ այլ բնիկ ժողովուրդների ու քրիստոնյաների) ազատ ու անվտանգ ապրելու իրավունքի համար մղված պայքարն ընկալվի, որպես Արեւմտյան Հայաստանի հայերի ազատ ու անվտանգ ապրելու իրավունքի համար մղվող պայքար, ապա ամեն ինչ կավարտվի ձեռք բերված նոր որակների վերջնական ամրագրմամբ:   Երկու դեպքում էլ գործ ունենք ոչ միայն նոր որակների, այլեւ նոր օրակարգերի հետ, նոր ծրագրերի հետ, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել նկատի առնելով հայությանն ու Հայաստանին ուղղված՝ հնից եկող, ներկայիս ծավալվող եւ ապագային միտված բազում սպառնալիքներն ու մարտահրավերները:   Պետք հատուկ ընդգծել, որ այդ սպառնալիքներն ու մարտահրավերները գոյություն ունեն անկախ մեր կամքից, ցանկությունից, պահվածքից, դիրքորոշումներից, կամ ծրագրերից: Դրանք գործում են, գործելու են՝ հենց այնպես, ինչպես նախագծված են, եթե դրանք չեզոքացնելու եւ կամ փոփոխությունների ենթարկելու համար հայությունը հրապարակ չբերի սեփական ծրագրեր եւ օրակարգեր, ինչի մասին խոսում ենք վաղուց եւ հաստատագրում այժմ:   Հետեւաբար, կարելի է արձանագրել, որ պատմական զարգացման ընթացքում եւ այս հանգրվանում ձեռք բերված որակներն ու օրակարգերը անգնահատելի են, որոնց սկզբունքային իրողությունն ու նշանակությունը տեսանելի կդառնան պատմական նոր հանգրվանի տրամաբանական ավարտին, տարածաշրջանային քաոսի ավարտին, ազատ ու անկախ լինելիության ու իրավունքների վերջնական իրականացման տեսքով:   Տիգրան Փաշաբեզյան Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ   25.02.2015 թ.  
  Ծանոթագրություն
  1. Տես, Արեւմտեան Հայաստանի հայերի Ազգային Խորհրդի հռչակագիրը ԱՀՎ Կառավարություն կազմելու մասին-04.02.2011:
  2. Տես, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի որոշումը զինյալ չեզոքության մասին-29.03.2011:
  3. Տես, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հրամանագիրը հայերի ինքնապաշտպանության ուժեր ստեղծելու մասին-26.12.2012:
  4. Տես, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին հռչակագիրը-24.05.2013:
  5. Տես, Հայության պաշտպանության ուժեր կազմավորելու հարցի վերաբերյալ-28.03.2014:
  Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության պաշտոնական կայքը՝ http://www.western-armenia.eu/stat.gov.wa/index.htm Պատմական զարգացման ընթացքում ձեռք բերուած անգնահատելի որակների մասին խոսելիս պէտք է նկատի ունենալ երկու հանգամանք. նախ՝ հայ հասարակական-քաղաքական մտքի ներկայի ձեռքբերումները, եւ ապա՝ հայոց պաշտպանութեան ու ինքնապաշտպանութեան ոլորտներում արձանագրուած որակները: Առաջինը արտահայտւում է, որպէս Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան իրաւական-քաղաքական միասնական փաթեթ եւ ապա Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր: Երկրորդը, որպէս Արցախի հայութեան ազատ ու անվտանգ ապրելու իրաւունքի պայքարում ձեռք բերուած որակ, հաղթանակ:   Եթէ Մերձաւոր Արեւելքի հայութեան (եւ այլ բնիկ ժողովուրդների ու քրիստոնեաների) ազատ ու անվտանգ ապրելու իրաւունքի համար մղուած պայքարն ընկալուի, որպէս Արեւմտեան Հայաստանի հայերի ազատ ու անվտանգ ապրելու իրաւունքի համար մղուող պայքար, ապա ամեն ինչ կաւարտուի ձեռք բերուած նոր որակների վերջնական ամրագրմամբ:   Երկու դէպքում էլ գործ ունենք ոչ միայն նոր որակների, այլեւ նոր օրակարգերի հետ, նոր ծրագրերի հետ, որոնք անհրաժեշտ է կեանքի կոչել նկատի առնելով հայութեանն ու Հայաստանին ուղղուած՝ հնից եկող, ներկայիս ծաւալուող եւ ապագային միտուած բազում սպառնալիքներն ու մարտահրաւերները:   Պէտք յատուկ ընդգծել, որ այդ սպառնալիքներն ու մարտահրաւերները գոյութիւն ունեն անկախ մեր կամքից, ցանկութիւնից, պահուածքից, դիրքորոշումներից, կամ ծրագրերից: Դրանք գործում են, գործելու են՝ հենց այնպես, ինչպես նախագծուած են, եթէ դրանք չեզոքացնելու եւ կամ փոփոխութիւնների ենթարկելու համար հայութիւնը հրապարակ չբերի սեփական ծրագրեր եւ օրակարգեր, ինչի մասին խոսում ենք վաղուց եւ հաստատագրում այժմ:   Հետեւաբար, կարելի է արձանագրել, որ պատմական զարգացման ընթացքում եւ այս հանգրուանում ձեռք բերուած որակներն ու օրակարգերը անգնահատելի են, որոնց սկզբունքային իրողութիւնն ու նշանակութիւնը տեսանելի կդառնան պատմական նոր հանգրուանի տրամաբանական աւարտին, տարածաշրջանային քաոսի աւարտին, ազատ ու անկախ լինելիութեան ու իրաւունքների վերջնական իրականացման տեսքով:   Տիգրան Փաշաբեզեան Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան վարչապետ   25.02.2015 թ.
  Ծանոթագրութիւն
  1. Տես, Արեւմտեան Հայաստանի հայերի Ազգային Խորհրդի Հռչակագիրը Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւն կազմելու մասին-04.02.2011:
  2. Տես, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի Որոշումը զինեալ չեզոքութեան մասին-29.03.2011:
  3. Տես, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի Հրամանագիրը հայերի ինքնապաշտպանութեան ուժեր ստեղծելու մասին-26.12.2012:
  4. Տես, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին Հռչակագիրը-24.05.2013:
  5. Տես, Հայութեան պաշտպանութեան ուժեր կազմավորելու հարցի վերաբերեալ-28.03.2014:
  Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան պաշտոնական կայքը՝ http://www.western-armenia.eu/stat.gov.wa/index.htm