Ուղերձ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 3-րդ նստաշրջանի

  • by Éditeur, 29 Դեկտեմբերի, 2015 in Խորհրդարան
466 դիտում
Վերջին շրջանում, հատկապես 2011-ից հետո ընկած ժամանակահատվածում, երբ սկսվեց սիրական ճգնաժամը, մերձավորարեւելյան տարածաշրջանը եւ աշխարհը ավելի ու ավելի է ներքաշվում մարդկության ու քաղաքակրթության դեմ իրականացված ահաբեկչությունների հորձանուտը:   Արեւմտյան Հայաստանի քաղաքացիները եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետականաստեղծ կառույցները ժամանակին իրենց ցավակցությունը հայտնեցին Սինայի, Բեյրութի, Փարիզի, Մալիի ահաբեկչությունների զոհերի, ինչպես նաեւ ռուսական ՍՈւ-24 ռազմական օդանավի օդաչուների հարազատներին:   Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանը կրկին անդրադառնալով հարցին նշում է, -ահաբեկչությունը եւ ազգերի ու ժողովուրդների զարգացման, առաջընթացի ու ապագա ունենալու իրավունքը անհամատեղելի իրողություններ են, -թուրքական զինված ուժերը չեն կարող լինել եւ իրավունք չունեն գործել այն տարածքներում, որոնք 1918-1920 թթ. հատուկ որոշումների ու պայմանագրերի դրույթների համաձայն չեն պատկանում Թուրքիայի Հանրապետությանը, -Թուրքիայի Հանրապետությանը այլեւս չի կարող ձեւացնել, թե ահաբեկչության դեմ պայքարի ընկերակցության մաս է կազմում, իրականում միաժամանակ օգնելով ու օժանդակելով ահաբեկչության ծավալմանը տարածաշրջանում,   Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանը ողջունում է, -ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2015 թ. դեկտեմբեր ամսվա որոշումը Սիրիայի ճգնաժամը քաղաքական միջոցներով կարգավորելու եւ ՄԱԿ-ի անդամ պետություններին ուղղված կոչը ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը կանխարգելելու եւ կասեցնելու վերաբերյալ, -ինչպես նաեւ այս հարցով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության առաջարկը ժողովրդական դիվանագիտության ու պաշտպանության լծակները գործարկելու վերաբերյալ, տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության տարածքներ ստեղծելու նպատակով,   Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանը հայտնում է` -հաշվի առնելով, որ Մերձավոր Արեւելքի հայ համայնքները ձեւավորվել են 1894-1923 թթ. թուրքական իրարհաջորդ կառավարությունների կազմակերպած եւ իրականացրած հայերի ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով, -հաշվի առնելով, ինչպես Մերձավոր Արեւելքի հայ համայնքներին, այնպես էլ ՀՀ-ին ու Արցախին սպառնացող ներկայի ռազմա-քաղաքական մարտահրավերները, -հաշվի առնելով, որ Թուրքիայի Հանրապետությունը շարունակում է մերժել ճանաչել Հայերի ցեղասպանության իրողությունը եւ վարում է ցեղասպանության ժխտողականության քաղաքականություն, -հաշվի առնելով, որ Հայերի ցեղասպանության կազմակերպիչները Կոնստանդնուպոլսի ռազմական հատուկ ատյանի կողմից 1919 թ. ճանաչվել են մարդկության դեմ ուղղված հանցագործության պատասխանատուներ եւ այդ ատյանի վճռով դատապարտվել մահապատժի, -որ 1919 թ. Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովը հաշվարկել է 1915-1918 թթ. Արեւմտյան Հայաստանին հասցված վնասի չափը, -որ 1920 թ. օգոստոսին 10-ին ստորագրվել է Սեւրի պայմանագիրը, իսկ 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիսլոնը վավերացրել է Իրավարար վճիռ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի մասին,   ինչպես նաեւ հաշվի առնելով, -որ 2014 թ.-ին ավարտվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցների ձեւավորումը, այն է՝ կառավարության, խորհրդարանի, նախագահի ինստիտուտի,   Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Սեւրի Խաղաղության պայմանագիրը ստորագրած, Հայերի ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած պետություններին առաջարկում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրավական-քաղաքական գործընթաց սկսել ապահովելու 1918-1920 թթ. կայացված որոշումների ու պայմանագրերի դրույթների իրականացումը, պաշտպանելու եւ հաստատելու համար Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները Հայրենի Բնօրրանի՝ Արեւմտյան Հայաստանի նկատմամբ:   Արմեն Տեր-Սարգսյան Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի Նախագահ   27.12.2015 թ.