Հաշվի առնելով, որ Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ավարտով իրականում սկսվում է հայության իրավունքների պաշտպանության եւ հաստատման նոր վճռական փուլը,
հաշվի առնելով, որ 2014 թ. հոկտեմբերին 10-ին հրապարակվել է «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթը»,
հաշվի առնելով, որ 2015 թ. հունվարի 29-ին հռչակվել է «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համայկական հռչակագիրը»,
ինչպես նաեւ հաշվի առնելով՝ Մերձավոր Արեւելքի հայ համայնքներին, ՀՀ-ին ու ԼՂՀ-ին եւ համայն հայությանը սպառնացող ներկայի ռազմա-քաղաքական մարտահրավերները,
նկատի առնելով, որ Հայերի ցեղասպանության կազմակերպիչները դատապարտվել են 1919 թ. Կոնստանդնուպոլսի ռազմական հատուկ ատյանի կողմից եւ որպես ցեղասպանության հատուցում՝ 1919 թ. Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովը հաշվարկել է 1915-1918 թթ. Արեւմտյան Հայաստանին հասցված վնասի չափը, որ 1920 թ. օգոստոսին 10-ին ստորագրվել է Սեւրի պայմանագիրը, իսկ 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիսլոնը վավերացրել է Իրավարար վճիռ Հայաստանի Թուրքիայի սահմանի մասին,
ինչը նշանակում է, որ ցեղասպանության կազմակերպիչների դատապարտումը տեղի է ունեցել, նյութական վնասի չափը հաշվարկվել է, որոշվել է տարածքը, որի վրա տարածվում է Հայաստան Պետության տիտղոսը,
նկատի առնելով, որ 2014 թ.-ին ավարտվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցների ձեւավորումը, այն է՝ կառավարության, խորհրդարանի, նախագահի ինստիտուտի,
հայտնում ենք, 2015 թ. ապրիլի 24-ից հետո, Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը Հայերի ցեղասպանության հետեւանքների վերացման նպատակով՝ 1915-1918 թթ. ընթացքում, հայությանը հասցված բարոյական, նյութական եւ տարածքային վնասի հատուցման իրականացման իրավական-քաղաքական գործընթաց սկսելու մասին:
Համայն հայությանը հրավիրում ենք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետականաստեղծ կառույցների մեջ եւ նրա շուրջ համախմբվելու եւ միասնաբար պաշտպանելու եւ հաստատելու մեր բոլոր իրավունքները:
Արմենակ Աբրահամյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
24.04.2015 թ.
