Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից

  • by Éditeur, 22 Մայիսի, 2015 in Կառավարություն
440 դիտում
Սարդարապատը վերջակետ դրեց Մեծ եղեռնի արհավիրքին ու ապահովեց հայության լինելիությունը, թեեւ չկարողացավ լիովին կասեցնել Հայերի ցեղասպանության ընթացքը, որը շարունակվում է մինչեւ այսօր: Մեծ հայրենականի հաղթանակը հաստատեց հայության լինելիության կամքը: Նորագույն զինյալ ազատագրական պայքարը վերահաստատեց դա: Արցախյան ազատամարտը նոր շունչ հաղորդեց դրան: Ապագան կերտվելու է մերձավորարեւելյան իրադարձությունների հորձանուտում, որտեղ որոշվելու է տարածաշրջանի շատ ազգերի ու պետությունների ապագան, այդ թվում եւ հայության, անկախ այն հանգամանքից, թե հայությունը որքանո՞վ է պատրաստ լինելու դրան: Սեւակյան այս պատգամը սերունդներին կարեւոր է, որովհետեւ դրա հիմքերը քաղաքակրթական ուղու, հիշողության ու պատկանելիության ակունքներում են եւ մարդկային հասարակության բնականոն զարգացումներում, որոնք անհնար է կասեցնել, ինչն էլ ապահովելու է հայության լինելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը: Հաղթանակը մերն է լինելու: Տիգրան Փաշաբեզյան Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ  22-28.05.2015 թ.

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ  Խոսք` Պարույր Սևակի, երաժշտ` Էդգար Հովհաննիսյանի 01 02 Երբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար: Այսպես ծագեց, արեգակեց Սարդարապատի մարտը մեծ: կրկներգ- Զանգե՛ր, ղողանջեք, Սրբազան քաջերին կանչեք Այս արդար պատից: Սերուդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից: Ավարայրից ջանք առանք, Այստեղ մի պահ կանգ առանք, Որ շունչ առած` շունչերս տանք Սարդարապատի պատի տակ: կրկներգ- Զանգե՛ր, ղողանջեք, Սրբազան քաջերին կանչեք Այս արդար պատից: Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից: Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք, Մենք չհանգանք, դեռ կգանք` Երբ տան զանգը, ահազանգը` Որ մեր հոգու պարտքը տանք: կրկներգ- Զանգե՛ր, ղողանջեք, Սրբազան քաջերին կանչեք Այս արդար պատից: Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից: [audio wma="http://westernarmeniatv.com/wp-content/uploads/2015/05/Sardarapat.wma" loop="true" autoplay="true"][/audio]