Երկուշաբթի՝ մարտի 16-ին, տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության նիստը։ Նիստին մասնակցել են երկրի նախագահ Արմենակ Աբրահամյանը, ազգային հերոս Վազգեն Սիսլյանը և մի շարք քաղաքական պաշտոնյաներ։
Քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող բարդ իրավիճակը, մասնավորապես՝ Լիբանանում զարգացումները։ Անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, թե ինչպես կարելի է աջակցել լիբանանահայերին՝ իսրայելական հարվածների հետևանքով ստեղծված պայմաններում։
Միաժամանակ հաղորդվում է, որ Իսրայելական ռեժիմի հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնական շրջաններին, կան զոհեր և վիրավորներ։ Լիբանանում տեղահանվածների թիվը, ըստ տվյալների, արդեն գերազանցել է մեկ միլիոնը։
Վազգեն Սիսլյանը իր խոսքում ընդգծել է, որ նախկինում Լիբանանում մեծաթիվ հայկական համայնք կար, սակայն այսօր, ստեղծված իրավիճակի հետևանքով, երկիրը աստիճանաբար հայաթափվում է։
Իրավիճակը Լիբանանում շարունակում է մնալ լարված և մտահոգիչ։
