
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Երեւանյան առաքելությունում օրերս անցկացվեց կարևոր ժողով, որը նվիրված էր հանրապետության հեռուստատեսության զարգացման և բարելավման առաջիկա քայլերին։
Ժողովը վարեցին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը և PR մենեջեր Լիլիթ Ալեքսանյանը։ Քննարկումների առանցքում էր հեռուստատեսության գործունեության արդյունավետության բարձրացումը, բովանդակության որակի բարելավումը և ժամանակակից մեդիա պահանջներին համապատասխանեցումը։
Ժողովի ընթացքում հնչեցին բազմաթիվ կարծիքներ և առաջարկներ, ծավալվեցին ակտիվ քննարկումներ, որոնք ցույց տվեցին թեմայի արդիականությունն ու կարևորությունը։ Մասնակիցները ներկայացրին հետաքրքիր դիտարկումներ՝ կապված հեռարձակման ձևաչափերի, հաղորդումների բովանդակության և լսարանի հետ կապի ամրապնդման հետ։
Քննարկումների արդյունքում որոշում կայացվեց ներդնել հեռուստաընկերության ամբողջ պոտենցիալը՝ առավելագույն արդյունավետությամբ աշխատելու և լավագույնը հայրենակիցներին փոխանցելու նպատակով։ Նշվեց, որ առաջիկայում հեռուստատեսությունը պետք է դառնա ոչ միայն տեղեկատվական, այլև ազգային ինքնության պահպանման ու տարածման հզոր հարթակ։
