Արդարություն, ազգային առաքելություն և պետական մտածողություն.Մասիս Ինճիճյան

  • by Editbeglari, 16 Հունիսի, 2026 in Լուրեր
88 դիտում

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի ընթացքում պատգամավորներն ու պաշտոնյաները հանդես եկան ելույթներով՝ անդրադառնալով ազգային առաքելությանը, պետականության գաղափարին և հայ ժողովրդի ապագայի տեսլականին։

Պատգամավոր Մասիս Ինճիճյանը շնորհավորեց վարչապետ Լիտիա Մարկոսեանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծեց, որ Արևմտյան Հայաստանի գործը հիմնված է արդարության, ճշմարտության և ազգային պատասխանատվության սկզբունքների վրա։ Նա նշեց, որ հայ ժողովուրդը, անցնելով բազմաթիվ փորձությունների և աղետների միջով, շարունակում է պահպանել իր հավատն ու ձգտումը դեպի արդարություն և ազգային վերածնունդ։

Ելույթներում շեշտվեց նաև հայ ժողովրդի բնիկության և պատմական առաքելության գաղափարը։ Մասնակիցների գնահատմամբ՝ Հայկական լեռնաշխարհը կարևոր դեր է ունեցել մարդկային քաղաքակրթության և հոգևոր արժեքների ձևավորման գործընթացում, իսկ հայ ժողովուրդը կոչված է իր ներդրումն ունենալու արդարության, ճշմարտության և համամարդկային արժեքների հաստատման գործում։

Բանախոսները անդրադարձան նաև ժամանակակից աշխարհի մարտահրավերներին՝ պատերազմներին, տեղահանություններին և քաղաքական ճգնաժամերին՝ ընդգծելով, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն արդարության և բարոյական արժեքների հիման վրա։

Նիստի ընթացքում վերահաստատվեց, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետության գործունեությունը միտված է հայկական իրավունքների պաշտպանության, ազգային ինքնության պահպանման և պատմական արդարության հաստատման ուղղությամբ իրականացվող ջանքերի շարունակմանը։ Մասնակիցները կարևորեցին նաև 2004 թվականին ձևավորված Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի դերակատարությունը՝ որպես ազգային և իրավաքաղաքական գործընթացների կարևոր հանգրվան։