Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 12-րդ նիստը, որը տեղի ունեցավ 2026թ․ ապրիլի 8-ին, անդրադարձավ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված կարևոր մշակութային միջոցառումներին։ Նիստին մասնակցեցին 13 պատգամավորներ ինտերնետ կապի միջոցով։
Նիստում տեղեկացվեց, որ ապրիլի 26-ին Արևմտյան Հայաստանի Երևանյան գրասենյակի դահլիճում ցուցադրվելու է վավերագրական ֆիլմ, որը ներկայացնում է պատմական փաստերի, վկայությունների և արխիվային նյութերի միջոցով ցեղասպանության ողբերգական իրադարձությունները և դրանց ազդեցությունը հայ ժողովրդի ճակատագրի վրա։ Ցուցադրության հաջորդ հատվածը տեղի կունենա ապրիլի 28-ին՝ ժամը 11:30–12:30։
Միջոցառումը բաց է բոլորի համար և նպատակ ունի ոչ միայն հարգանքի տուրք մատուցել երկու միլիոն զոհերի հիշատակին, այլ նաև ամրապնդել ազգային ինքնությունը և պատմական հիշողության կարևորությունը ապագա սերունդների համար։
ԱԺ նախագահ տիկին Նելլի Հարությունյանը ամփոփեց նիստի աշխատանքները, ընդգծելով հիշատակի և կրթության նշանակությունը։
