2026 թվականի հունիսի 24-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 22-րդ նիստը։ Ընտրված 52 պատգամավորներից նիստին մասնակցեց 17-ը։
Նիստի հիմնական թեման Սևրի դաշնագրի վավերացման խորհրդին նվիրված հունիսի 24-ի պատմական և իրավաքաղաքական նշանակությունն էր։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը ներկայացրեց Սևրի դաշնագրի վավերացման գործընթացի կարևորությունը՝ ընդգծելով, որ այն կարևոր դեր ունի հայ ժողովրդի պատմաիրավական իրավունքների պահպանման և միջազգային ճանաչման հարցում։
Նշվեց, որ արդեն տասը տարի շարունակ հունիսի 24-ը նշվում է որպես Սևրի դաշնագրի վավերացման խորհրդանշական օր՝ մարմնավորելով պատմական արդարության վերականգնման, ազգային հիշողության պահպանման և հայ ժողովրդի իրավունքների շարունակականության գաղափարը։
Նիստի ավարտին նախագահ Արմենակ Աբրահամեանը ամփոփեց քննարկումները՝ ընդգծելով ազգային և իրավական պայքարի շարունակականության կարևորությունը։
