2026 թվականի մարտի 11-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (Խորհրդարանի) 8-րդ նիստը։ Նիստը անցկացվեց առցանց ձևաչափով և սկսվեց ժամը 21։30-ին, ավարտվեց՝ 22։20-ին։ Ընտրված 53 պատգամավորներից նիստին մասնակցել էին 15 պատգամավորներ։
Նիստի սկզբում պատգամավորները միաձայն ընդունեցին օրակարգը։ Այնուհետև քննարկման առաջին թեման վերաբերում էր Հայոց Նոր տարվան՝ ըստ բուն հայկական տոմարի, որը նշվում է մարտի 21-ին։ Քննարկման ընթացքում պատգամավորները խոսեցին հայկական ավանդական տոների, դրանց խորհրդի և արարողությունների մասին՝ ընդգծելով դրանց ճանաչման և պահպանման կարևորությունը։
Նիստի ընթացքում նաև քննարկվեց և քվեարկության դրվեց Արևմտյան Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող օրենքի նախագիծը։ Քվեարկության արդյունքներով այն ընդունվեց միաձայն՝ 21 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։
Սույն օրենքի նախագիծը հասանելի է հետևյալ հղմամբ՝
Նիստի ավարտին ամփոփիչ խոսք ասաց Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը։
