Արևմտյան Հայաստանի Խորհրդարանը գումարել է 20-րդ նիստը

  • by Editbeglari, 23 Հունիսի, 2026 in Լուրեր
155 դիտում

Հունիսի 17-ին տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 20-րդ նիստը, որը անցկացվել է առցանց ձևաչափով։ Նիստին մասնակցել է 17 պատգամավոր։

Քննարկվել են խորհրդարանական հանձնաժողովների և կառավարության գործունեության հաշվետվությունները, ինչպես նաև կազմակերպչական, օրենսդրական և միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր։ Ընդունվել են մի շարք որոշումներ, կատարվել են նոր նշանակումներ, այդ թվում՝ ընտրվել է պատգամավոր և նշանակվել ԱԺ փոխնախագահ։

Նորընտիր պատգամավոր Կարապետ Կարապետյանն իր առաջին ելույթում ներկայացրել է պատերազմի մասնակից վետերանների վերականգնման և աջակցության ծրագիր, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել պատգամավորների շրջանում։ Առաջարկը կդառնա հետագա քննարկումների և մշակման առարկա։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սևրի դաշնագրի վավերացման խորհրդանշական օրվան նվիրված հունիսի 24-ի միջոցառմանը։ Ընդգծվել է այդ օրվա կարևորությունը՝ որպես պատմական արդարության և հայ ժողովրդի պատմաիրավական իրավունքների պահպանման խորհրդանիշ։

Նիստի աշխատանքներն ամփոփել է ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը։