Արցախի արևմտյան հատվածում Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը. վիրավորվել է ՊԲ զինծառայող

  • by Éditeur, 20 Սեպտեմբերի, 2021 in Ազգային Քաղաքականություն
441 դիտում

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:

Միջադեպի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: