Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ | 22 հունիսի, 2015

  • by Éditeur, 24 Հունիսի, 2015 in Ազգային Քաղաքականություն
385 դիտում
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Ազատության հրապարակից երեկ մեկնարկած երթը հասավ մինչև Բաղրամյան պողոտա: Երթի մասնակիցները ցանկանում էին իրենց պահանջները ներկայացնել երկրի նախագահին: Ոստիկանության պատը փակել էր դեպի նախագահի նստավայր տանող Բաղրամյան պողոտան: Քաղաքացիները ոստիկաններից մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ մինչև այսօր առավոտ մոտ ժամը 5-ը խաղաղ նստացույց էին իրականացնում: Լուսադեմին ոստիկանությունը, սկզբում ջրցան մեքենայի՝ կյանքի համար վտանգավոր շթերով, ցույցի մասնակիցներին հեռացրեց Բաղրամյան պողոտայից, այնուհետև, ում հնարավոր եղավ, բերման ենթարկեց Ազատության հրապարակից և հարակից տարածքներից:     http://hetq.am/arm/news/61066/khaxax-nstacuyc-er-fotopatmutyunmas-1.html