Թուրքիան ծանր ռազմտեխնիկա է կենտրոնացնում Սիրիայի հետ սահմանին

  • by Éditeur, 01 Հուլիսի, 2015 in Միջազգային Քաղաքականություն
304 դիտում

ուրքական բանակը տանկեր և զրահամեքենաներ է սկսել տեղակայել սիրիական Ջերաբլուս քաղաքին սահմանակից Գազիանթեփ նահանգի Քարքամըշ և Քիլիս բնակավայրերում, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը: Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումները այս պահին հետևում են Ջերաբլուսում «Իսլամական պետության» գրոհայինների շարժման ուղղություններին, իսկ Հալեպում շարունակվում են դաժան մարտերը ԻՊ-ի և սիրիական բանակի միջև: Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ Թուրքիան մտադիր է 18 հազարանոց զորք ուղարկել Սիրիա: Թուրքական ընդդիմությունը հայտարարեց, որ այդ դեպքում Թուրքիան կվերածվի ռազմական գործողությունների թատերաբեմի: © shamshyan.com

 

http://shamshyan.com/hy/article/2015/06/30/58251/