Ուկրաինայի խորհրդարան Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել

  • by Éditeur, 03 Ապրիլի, 2015 in Միջազգային Քաղաքականություն
519 դիտում
Ուկրաինայի Գերագույն ռադայում «Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ» օրինագիծ է գրանցվել, տեղեկացնում է Интерфакс գործակալության ուկրաինական ծառայությունը։ Ինչպես տեղեկացնում է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքը, նախաձեռնությամբ հանդես է եկել ինքնաառաջադրված պատգամավոր Վիտալի Բարվինենկոն։ Ներկայում Գերագույն ռադայի կայքում փաստաթղթի տեքստը բացակայում է։ 1965 թվականից ի վեր հայերի ոչնչացումը միջազգային իրավունքի համաձայն ցեղասպանություն են ճանաչել ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, 21 պետություններ և մասամբ ճանաչել է 7 պետություն՝ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ժխտվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ http://www.tert.am/am/news/2015/04/03/rada-genocide/1636379