Ինչպես հայտնի է, մարտի 28-ին, Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարձակվել է Բեյրութի Դահիյա արվարձանում գտնվող «Հըզբոլլահի» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) պահեստի վրա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել էր Իսրայելի հարվածները՝ դա որակելով հրադադարի միակողմանի և անհիմն խախտում: Նույնպիսի գնահատական էր տվել նաև Փարիզում գտնվող Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը՝ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ:
Էմանուել Մակրոնը նա նաև կոչ է արել Իսրայելին դուրս բերել իր զորքերը Լիբանանի հինգ շրջաններից և հիշեցրել Ֆրանսիայի առաջարկը՝ այդ տարածքներում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ: Ֆրանսիան կշարունակի աջակցել տարածաշրջանում երկխոսությանն ու կայունությանը, ընդգծել է Էմանուել Մակրոնը։
Մինչդեռ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Մորգան Օրթագուսն ասել է, որ Իսրայելն իրավունք ունի հակահարված տալ՝ ընդգծելով, որ Լիբանանը պետք է վերահսկողության տակ վերցնի իր տարածքը և բանակցի Իսրայելի հետ։
Նա նշել է, որ Լիբանանը չի կարող համեմատվել Գազայի հետ, քանի որ Լիբանանում պատերազմը բորբոքվել է Իրանի և Հեզբոլլահի կողմից, և հույս է հայտնել, որ Իսրայելի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերություններ կան։
Ավելի վաղ, Թրամփի վարչակազմը խրախուսել էր նաև Իսրայելի կողմից Գազայում սկսված նոր ռազմական գործողությունները:
