Արցախում քննարկվել է քաղպաշտպանության ծրագրի շրջանակում ապաստարանների կառուցման հարցը

  • by Éditeur, 18 Օգոստոսի, 2020 in Ազգային Քաղաքականություն
484 դիտում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և Հանրապետությունում գործող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն եմ հրավիրել:

Քննարկել ենք քաղաքացիական պաշտպանության ծրագրի շրջանակում մեր երկրի տարածքում ապաստարանների կառուցմանը, ինչպես նաև Պաշտպանության բանակի կարիքների համար շինարարական աշխատանքներում նրանց ակտիվ ներգրավվածությանը վերաբերող հարցեր:

Ուժեղ պետություն ունենալը պահանջում է առաջին հերթին հուսալի պաշտպանական համակարգի ապահովում»: