Ինքն էլ հիշեցնում է, որ Մուշը ներառված էր Հայաստանի նահանգների (Vilâyat-ı Sitte) ցանկում, որոնք միշտ քննարկվում էին Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և հետո:
Ռայմոնդ Հ. Գևորգյանից և Փոլ Բ. Փաբուջյանից տեղեկանում ենք, որ ՄուշիԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ- 1915-ին Մուշում հայ բնակչության ոչնչացումից հետո քաղաքի ճարտարապետությունն էլ անմասն չմնաց: Կարելի է համարել, որ պարբերաբար քանդման գործընթացը ավարտվել է 2012-ին՝ Քալե թաղամասը քաղաքային բարեփոխումների գոտի հայտարարելով: Ինչ-որ կերպ պահպանված վերջին հայկական հետքերը վերացան այս «վերափոխումից» հետո: Հետևյալ լուրերը կասկածի տակ են դնում Մուշում քաղաքի հիշողությունը հայկական կառույցների վերափոխման հիման վրա: Մենք կիսում ենք Բեքիր Ավջըի պատրաստած նյութը:
Բեքիր Ավջը
Քալե թաղամասը, որտեղ անցել է իմ մանկությունը, հին հայկական թաղամաս էր:
Այս թաղամասում կային որոշ շինություններ, որոնք պահում էին հայկական հիշողությունը, որոնք մինչև վերջերս գտնվում էին քաղաքի ամենաաղքատ հատվածում: Մինչև 2012 թվականը: Այդ տարի, քաղաքային վերափոխումների տարածք ճանաչվելով, ջնջվեցին նաև հայկական ճարտարապետության վերջին հետքերը:
Ավելի քան 200 տարի գոյատևած հայկական կառույցները կարճ ժամանակում քանդվել են` գրանցված չլինելու պատճառով: Չնայած այն ժամանակաշրջանի Մուշի քաղաքապետ Նեջմեթթին Դեդեն պնդում էր, որ1917-ին հայերը եկել են Մուշ քաղաք ռուսական օկուպացիայի հետ մեկտեղ, թուրքերից վերցրել են իրենց տներն ու այգիները» և ավելացնում․ «Քարից և հողից պատրաստված տների ի՞նչը գրանցել»: Մինչդեռ փլուզված գրեթե բոլոր կառույցները պատմություն էին, այնպես չէր, ինչպես ինքն էր պնդում։
Տարոնից մինչև Մուշ
Թվնիգ, Վարդենիս, Թիլ, Նոր Շեն, Գառնի, Առինջվանք, Օրգնոց… [2] Այս տեղերը որոշ թաղամասեր և գյուղեր են այսօրվա Բիթլիսի և Մուշի տարածքներում:
Չնայած նրանք ունեն քրդական և թուրքական անուններ, բայց տեղացիները դեռ հիշատակում են հայկական անուններով: Նույնիսկ սա է շատ բան ասում տարածաշրջանի հայոց պատմության և այդ պատմության մինչ օրս հասած հետքերի մասին: 19-րդ և 20-րդ դարի սկզբին, այն ժամանակվա Բիթլիս նահանգի սանջակներից մեկը համարվող Մուշը բաժանվեց հինգ ավառների: Սանջակի գավառներից մեկը Մուշն էր, որը համանուն էր քաղաքին և այսօր ընդգրկում է նաև քաղաքի կենտրոնը:
Հայ գրող և լրագրող Բագրատ Էստուկյանը ասելով, որ Մուշը շատ հին բնակավայր է, ավելացնում է, որ քաղաքը միշտ կարևոր կենտրոն է եղել հայոց պատմության մեջ:
Սանջակում եղել է 299 եկեղեցի և 94 վանք, 135 դպրոց, իսկ 1914 թ.-ին Մուշի գավառի 103 գյուղերում և ավաններում սփռված էին 75 հազար 623 հայ: [3]
Այլ կերպ ասած, այն շրջանը, որտեղ գտնվող Քալե թաղամասն այսօր հագեցած է TOKİ ծրագրի շենքերով, հանդիսանում էր Մուշ քաղաքի կարևոր կենտրոններից մեկը՝ իսկական անվանումը՝ Տարոնը: Հնագույն հայկական Տարոն քաղաքը Հայկական լեռնաշխարհում եղելլ է վաղ քրիստոնեության կենտրոն։ Պատմաբան Ռիչարդ Գ. Հովհաննիսյանի «Պատմական քաղաքներ և հայեր» մատենաշարի առաջին գրքում
ասվում է, որ Տարոնը հնագույն ժամանակներից ի վեր հայերի համար հանդիսացել է կյանքի աղբյուր՝ Բաղեշում և Մուշում [4],
Հովհաննիսյանը շեշտում է, որ մուշի հայերը Սասունցիների և Բաղեշցիների հետ միասին 1915 թ.-ին «հայտնվել են թակարդում», քանի որ փախուստի ճանապարհներ չեն եղել, և որ այդ ժամանակից ի վեր համակարգվածորեն ոչնչացվել են ոչ միայն հայերը, այլև հայերի գոյության ապացույցները: Անտարակույս, այս «ապացույցների» գլխավոր մասն է կազմում քաղաքի հայկական ճարտարապետությունը։
Բագրատ Էստուկյան
Միություն և առաջադիմություն կազմակերպութան կողմից իրականացված 1915 թվականի ցեղասպանությամբ քաղաքային ճարտարապետությունը վնասվեց նաև ջարդերից հետո, երբ ոչնչացավ քաղաքի հայ բնակչությունը։Հայկական ունեցվածքներ և կայքը ցվրվեցին, դպրոցները, եկեղեցիներն ու վանքերն ավերվեին կամ օգտագործվեցին տարբեր նպատակներով: Էստուկյանը բացատրում է, թե ինչպես են այդ կառույցները ոչնչացվել 1915-ից հետո երկար տարիների ընթացքում.«Մուշի նման շատ վայրերում նախ և առաջ սեփականացվեցին հողերը: Այսպիսով, հասարակական շինությունները դարձան անհատների սեփականությունը: Պատկերացնում ե՞ք, մարդու հողատարածքում եկեղեցի և դպրոց կա: «Այդ վայրերից դուրս մնացած տարածքներում էլ օգտագործվել են այդ շենքերի քարերը։ Երբ պետությունը պատրաստվում էր կառուցել նոր շենք, նա օգտվում էր այդ շինությունների քարերից: Դրանց մի մասը օգտագործեցին այսպես կոչված՝ ֆունկցիոնալ իմաստով: Օրինակ, եթե եկեղեցին գտնվում է քաղաքում կամ բնակելի տարածքում, ապա այն վերածել են մզկիթի:
Ըստ նրանց մեկնաբանության՝ «Կա պատրաստի կառույց, եկեք օգտագործենք այն ըստ մեր կարիքների»: Սա էլ մի մեթոդ էր:
«Մեկ այլ մեթոդ էլ` կառույցների քարերը հափշտակելն էր: Օրինակ ՝ Մուշի ամենակարևոր կառույցը շրջանի վանքն էր, որը հայտնի էր Չենգիլլի անունով: Դա հսկայական վանք էր: Դա ակտիվ գործող ուխտագնացության վայր էր, երբ հայերն այնտեղ էին ապրում: Օրինակ, այդ տարածքում գտնվող գյուղերի բոլոր տները պատրաստված են այդ վանքի քարերից: Ներկայումս այդ վանքից հետք չի մնացել: Համենայն դեպս, կան լուսանկարներ: Այսինքն, մենք խոսում ենք մի կառույցի մասին, որը կանգնած էր 90-100 տարի առաջ: Սրանք չեն ավերվել երկրաշարժերի կամ բնական աղետների հետևանքով: Դա ոչնչացվել է մարդու կողմից »:
Ինչպես ասաց Էստուկյանը, այսօր այդ կառույցներից պահպանվածներ գրեթե չկան:
Մի՞թե տեղ չկար Մշո դաշտում
2012-ին, երբ սկսվեց քանդումը, որոշ ճարտարապետների և իրավապաշտպանների աջակցությամբ կարողացան փրկվել որոշ տներ ՝ հայերեն և թուրքերեն լույս տեսնող «Ակոս» թերթի՝ հարցը օրակարգ բերելու շնորհիվ: Ավերածության պատճառով հայկական թաղամասի պատմական տները ավերվում էին, բայց նրանցից մեկը փրկվեց: Մշեցի Էրջան Չեթեի տունը դեռ կանգուն է, բայց հազար ու մի փորձ է արվում, որպեսզի նրան էլ դուրս հանեն այնտեղից: Չեթեի՝ այդ շրջանում տունը սեփականաշնորհելն ու ավերումից փրկելը խորհրդանշական և իրավական նշանակություն ունի, քանզի Չեթեի օրինակը ապացուցում է, որ կարող են գրանցվել նաև այլ տներ:Սակայն, թաղամասում այլևս գրանցվելու ենթակա շենք չկա: Քանի որ նրանք, ովքեր այդ ժամանակ չէին ցանկանում լքել իրենց տները, բռնի կերպով հանվել էին, իսկ տները մի քանի շաբաթվա ընթացքում հողին հավասարեցվեցին:
Էրջան Չեթեն՝ իր տան առջև
«Նրանք ցանկանում են ամբողջությամբ ոչնչացնել այստեղի հայոց պատմությունը»
«Սա հոգևոր վայր էր», — ասում է «Տարոնի Մուշի հայեր» ասոցիացիայի տնօրեն Հայրեթթին Արսլանը: «Այստեղ մեծացած հոգևորականներին ուղարկում էին տարբեր քաղաքներ», ասելով՝ շեշտում է Մուշի կարևորությունը հայոց պատմության մեջ:
Հայրեթթին Արսլան
Հիշեցնելով, որ 1915-ից հետո հայերից մնացած շատ շենքեր ավերվել են, Արսլանն ասում է, որ մնացածները կամ քանդվել կամ էլ ոչնչացվել են հատկապես 90-ականներին, երբ պետության և ՔԱԿ-ի միջև պատերազմն ուժեղացավ:
Պատմում են թաղամասի բնակիչները
Առաջին բանը, որ վերածնվում է նրանց հիշողություններում, ովքեր ապրում են Քալեում և նրա հարևան թաղամասերում, կամ էլ անցնում են այս տեղով, տեսնում են կամ գիտեն այս թաղամասի տները, դա քաղաքում հայերի գոյությունն է: Այս վկայությունը կարելի է լսել այն մշեցիների պատմություններում, որոնց հետ մենք խոսել ենք: Բնակիչները տեղյակ են, թե ում են նախկինում պատկանել այն տները, որտեղ հիմա իրենք ապրում են, և գիտեն նաև թաղամասի հայկական անցյալի մասին:
1915-ի ուրվականը
Մուշում գանձագողությունը դարձավ գրեթե պրոֆեսիոնալ «մասնագիտություն»: Գանձերի որսորդների գանձախուզումները արդեն իսկ մեծ դեր ունեն հայկական ճարտարապետության ոչնչացման գործում:
Հայտարարելով, որ 1915 թվականից հետո Արևմտյան Հայաստանում գործառույթներից և ինքնությունից զրկելու քաղաքականությունը պարբերաբար իրականացվել է համակարգված կերպով, Էստուկյանն ասաց. «Այս քաղաքականությանը նպաստողներից մեկն էլ գանձախույզներն էին»:
Ողբը ավերակների մեջ
Ես հանդիպեցի թաղամասում մնացած վերջին տներից գնացող հայերի քարավանին: Թեև մշեցիները քաղաք ժամանած հայերին «զբոսաշրջիկներ» են ասում, սակայն նրանք տարոնցիներ են, այսինքն ՝ քաղաքի բնիկները:
Նրանք արդեն ավերված եկեղեցու և Չեթեի տան միջև դադար տալով, այլևս չէին թաքցնում իրենց տխրությունը ավերածությունների նկատմամբ: Նայելով դիմացի բլրի վրա գտնվող հայկական գերեզմաններին, նրանք կատարում էին արարողակարգ, որը սովորաբար անցկացվում է եկեղեցիներում:
Նայելով վառվող խունկի և եկեղեցու փլատակի միջև որպես «կողմնացույց» մնացած ավերված եկեղեցուն, կանգուն մնացած միակ հայկական տանը և դիմացի ավերված հայկական գերեզմաններին,նրանք աղոթում էին: Երբ ես ցանկացա զրուցել այդ խմբի հետ, նրանք մերժեցին խոսելու իմ ցանկությունը ՝չթաքցնելով իրենց անհանգստությունը: Միայն նրանց մեջից մի ծեր կին կարողացավ լաց լինելով ասել. «Իմ նախնիներն այստեղ էին ապրում, այստեղ սպանվեցին: Մենք այստեղ էինք… »
Վերջին հայացք
Այսօր Մուշի Քալե թաղամասում, TOKİ-ի հսկայական շենքերի արանքում աչքի են զարնում երեք պատմական մզկիթներ:
Հայկական կառույցների ավերակները ձգվում են իսլամը ներկայացնող այս կառույցներ ստվերում և TOKİ-ի շենքերի արանքում: Էրքան Չեթեի տունը, որը դեռևս ոչնչացման վտանգի տակ է, թաղամասում մնացել է որպես մի հուշարձան:
