ԱԽԱԼՑԽԱՅԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ 5 ՈՍԿԻՈՎ, 2 ԱՐԾԱԹՈՎ ԵՎ 5 ԲՌՈՆԶԵ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

  • by Éditeur, 15 Օգոստոսի, 2015 in Սպորտ
397 դիտում
Օգոստոս 8, 2015 Օգոստոսի 7-ին Ախալցխայի մարզիկները ավարտեցին իրենց մրցումների շարքը Համահայկական 6-րդ Օլիմպիական խաղերին: Յոթ թեթեւ ատլետիկայի մարզիկները Ախալցխա են վերադառնում հինգ ոսկե, երկու արծաթե եւ հինգ բրոնզե մեդալներով ու մեկ գավաթով: Ենդրիկ Զիլբերշտեյնը նվաճել է երկու ոսկի, մեկ արծաթ եւ մեկ բրոնզ: Լուդիգ Զիլբերշտեյնը մեկ ոսկի, մեկ արծաթ եւ մեկ բրոնզ: Ռուդիկ Մինասյանը մեկ ոսկի եւ մեկ բրոնզ: Անդրանիկ Մատինյանը մեկ ոսկի եւ երկու բրոնզ: Մեր տեղեկությունների համաձայն Թբիլիսիի թիմը համահայկական խաղերին եւս նվաճել է հինգ ոսկի մեդալ: