«Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովը անհրաժեշտ է համարում հայ դաշտային հրամանատարներին և այլ լիազորված անձանց ներգրավել 90-ականներին անհետացած ադրբեջանցիների թաղման վայրերի որոնողական աշխատանքներին»,֊ օրերս գրել է ԱՊԱ գործակալությունը։
Հանձնաժողովը կարծում է, որ նրանք, ովքեր ղեկավարել են ռազմական գործողությունները ` մինչև 1994 թվականը, կարող են բավարար տեղեկատվություն ունենալ զանգվածային գերեզմանների վայրերի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Արևելյան Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն հայտարարել էր Երևանի պատրաստակամության մասին՝ համագործակցել Բաքվի հետ՝ “անհայտ կորած համարվող” անձանց ճակատագիրը պարզելու հարցում։
