2021 թվականի փետրվարի 25-ին ՝ Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահը ստորագրեց և հաստատեց օրենքը, որը վերաբերում էր Արցախին և արցախցիներին։
Օրենքը ընդուվել էր, հաշվի առնելով հետևյալ սկզբունքները․
1) Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության՝ 1-ին եւ 55-րդ հոդվածները:
2) Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիրը:
3) Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները (հռչակագիրներ):
4) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
Առաջին հոդվածում նշված է, որ Արցախի տարածքը Արեւմտյան Հայաստանի (Հայաստանի) տարածքի բաղկացուցիչ մասն է, համաձայն 1920 թ. Հունվարի 19-ին փաստացի ճանաչված Հայաստան պետության, իսկ 1920 թ. Մայիսի 11-ին դե յուրե ` ճանաչված Հայաստան պետության:
Երկրորդ հոդվածում հստակ ասվում է, որ Արցախի հայ ժողովուրդը Արեւմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովրդի անբաժանելի բաղադրիչն է ՝ ուստի իրավունք ունի դիմել Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:
Հետևաբար, Արևմտյան Հայաստանը փաստացի ճանաչում է ՝ Արցախի հայ ժողովրդի կառավարությաձնը որպես ինքնորոշման իրավունքի իրացման արդյունք:
2021 թվականի փետրվարի 24-ին Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը), ուսումնասիրելով առաջարկվող երեք փոփոխությունները, միաձայն քվեարկեց (հանած մեկ ձայն) Արևմտյան Հայաստանի պետության կազմի Արցախի ինքնավարության օգտին:
Այս օրինագիծը ներկայացվել է 2021 թ. փետրվարի 3-ին Արևմտյան Հայաստանի կառավարության կողմից 2020 թ. դեկտեմբերի 1-ին՝ Արցախի կառավարության փաստացի ճանաչումից հետո:
Այս օրենքի առաջարկը Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից վավերացվելուց հետո ներկայացվելու է Սահմանադրական Խորհուրդ՝ ԱՀ Ազգային Սահմանադրության մեջ ընդգրկելու համար:
Պատգամավորների և կառավարության միջև երեք շաբաթ քննարկման առարկա էին պատգամավորներ Սամ Թիլբյանի, Գիլերմո Կարամանյանի (իրաւաբան), Հակոբ Հակոբյանի կողմից ներկայացված և պաշտպանված առաջարկվող փոփոխությունները:
Հաշվի առնելով խորհրդարանական բանավեճի եզրակացությունները, ստորև ներկայացված օրինագիծը միաձայն՝ բացառությամբ մեկ ձայնի, ընդունվեց ներկա պատգամավորների կողմից :
Հիմնվելով Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանադրության 76-րդ հոդվածի վրա՝ Հանրապետության նախագահը 21 օր ունի ստորագրելու և հրապարակելու Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից ընդունված օրենքը:
2021 թվականի փետրվարի 25-ին՝ Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը, Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը ստորագրեց և հրապարակեց սույն օրենքը, որը ներկայացվելու է Սահմանադրական խորհուրդ:
Հաշվի առնելով հետևյալ դրույթները (սկզբունքները).
1) Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 1-ին և 55-րդ հոդվածները:
2) Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիրը:
3) Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքները (հռչակագիրներ):
4) Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը:
Եվ, հաշվի առնելով Արցախի առանձնահատուկ փաստական և իրավական դիրքը 2011 թվականի փետրվարի 4-ի դրությամբ՝ Արևմտյան Հայաստանի կառավարության կազմավորման պահին և ներկայումս ԱՀ Ազգային ժողովն ընդունում է օրենսդրական հետևյալ ակտերը.
Հոդված 1. — Արցախի տարածքը Արևմտյան Հայաստանի (Հայաստանի) տարածքի բաղկացուցիչ մասն է՝ համաձայն 1920 թ. հունվարի 19-ին փաստացի ճանաչված Հայաստան պետության, ապա նույն թվականի մայիսի 11-ին իրավական ճանաչված Հայաստան պետության:
Հոդված 2. — Արցախի հայ ժողովուրդը Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովրդի անբաժանելի բաղադրիչն է, ուստի իրավունք ունի դիմել Արևմտյան Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:
Հոդված 3. Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը փաստացի ճանաչում է Արցախի հայ ժողովորդի կառավարությունը որպես ինքնորոշման իրավունքի իրացման արդյունք։
Հոդված 4. – Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի հայ ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքով հռչակած Արցախի ինքնավարությունը: Արցախի ինքնավար շրջանը 1920 թվականից անբաժանելի է Արևմտյան Հայաստանի պետությունից՝ հարգելով Արևմտյան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Հոդված 5. — Սույն օրենքը վավերացվելուց հետո ներառվելու է Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ:
Հոդված 6 — Վավերացվելուց հետո սույն օրենքը հրապարակվելու է Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում։
Նախագահը, կառավարության անդամները և Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորները սույն օրենքի ընդունումը համարեցին պատմական փաստ Արցախի համար։
