Իսրայելը հարուածեր է Պեյրութի արուարձանի «Հեզբոլլահ»-ի ԱԹՍ-ներու պահեստին  

  • by Editbeglari, March 29, 2025 in Լուրեր
386 դիտում

Ինչպէս յայտնի է, Մարտ 28-ին, Իսրայելի պաշտպանութեան բանակը (ՑԱԽԱԼ) յարձակեր է Պեյրութի Դահիյա արուարձանը գտնուող «Հըզբոլլահի» անօդաչու թռչող սարքերու (ԱԹՍ) պահեստի վրայ։ Այս մասին կը յայտնէ բանակի մամուլի ծառայութիւնը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտեր էր Իսրայելի հարուածները՝ որակելով այն հրադադարի միակողմանի և անհիմն խախտում: Նոյնպիսի գնահատական տուած էր նաև Փարիզի մէջ գտնուող Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը՝ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ:

Էմանուել Մակրոնը նաև կոչ ըրած է Իսրայելին դուրս բերել իր զօրքերը Լիբանանի հինգ շրջաններէն և յիշեցուցեր է Ֆրանսիայի առաջարկը՝ այդ տարածքներուն մէջ ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու վերաբերեալ: Ֆրանսան կը շարունակէ աջակցիլ տարածաշրջանին մէջ երկխօսութեան ու կայունութեան, ընդգծեր է Էմանուել Մակրոնը։

Մինչդեռ Մերձաւոր Արևելքի հարցերով ԱՄՆ յատուկ ներկայացուցիչի տեղակալ Մորգան Օրթագուսն ըսեր է, որ Իսրայելն իրաւունք ունի հակահարուած տալ՝ ընդգծելով, որ Լիբանանը պէտք է վերահսկողութեան տակ վերցնէ իր տարածքը և բանակցի Իսրայելի հետ։

Ան նշեր է, որ Լիբանանը չի կրնար համեմատուիլ Գազայի հետ, քանի որ Լիբանանի պատերազմը բորբոքուած է Իրանի և Հեզբոլլահի կողմէ, և յոյս յայտներ է, որ Իսրայելի և Լիբանանի միջև դիւանագիտական յարաբերութիւններ կան։

Աւելի շուտ, Թրամփի վարչակազմը խրախուսեր էր նաև Իսրայելի կողմէ Գազայի մէջ սկսած նոր ռազմական գործողութիւնները: