Կարինի հայերի հարստությունն ու գաղթի ողբերգությունը 

  • by Editbeglari, 22 Հունիսի, 2026 in Արմենոցիդ
72 դիտում

1915 թվականի բռնագաղթի օրերին բացահայտվեց Կարինի հայության կուտակած մեծ հարստության իրական չափը։ Պատմական աղբյուրների համաձայն՝ հազարավոր ընտանիքներ իրենց ոսկին, թանկարժեք իրերն ու ունեցվածքը փորձեցին փրկել տեղահանության ճանապարհին, սակայն դրանց մեծ մասը կողոպտվեց կամ խլվեց թուրքերի և քրդերի կողմից։

Չնայած կրած հսկայական կորուստներին՝ բազմաթիվ հայ ընտանիքներ իրենց ունեցած միջոցների շնորհիվ կարողացան փրկագին վճարել և հասնել Ուրֆա, Սուրուճ, Հալեպ ու Մոսուլ՝ խուսափելով մահից։ Նրանք հետագայում դարձան Հայերի ցեղասպանության սարսափների կենդանի վկաները՝ փոխանցելով ապագա սերունդներին Օսմանյան կայսրությունում իրականացված ոճրագործությունների մասին հիշողությունները։