Արմենակ Աբրահամեանի կարևոր ուղերձը Քաջարան–Saint-Chamond /Սեն-Շամոն քույր քաղաքների  հանդիսավոր միջոցառմանը

  • by Editbeglari, 11 Դեկտեմբերի, 2025 in Լուրեր
232 դիտում

Քաջարանի և ֆրանսիական Սեն-Շամոն քաղաքի քույրացման առիթով կազմակերպված միջոցառման ընթացքում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը հանդես եկավ շնորհակալական ու միաժամանակ քաղաքական ուղերձով։

 Արմենակ Աբրահամեանը  իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց Սեն-Շամոն քաղաքի քաղաքապետին, ինչպես նաև Քաջարանի և Գորիսի քաղաքապետերին՝ նման եղբայրական հանդիպում իրականացնելու և համագործակցության հուշագիրը ստորագրելու համար։

 Արմենակ Աբրահամեանը հիշեցրեց, որ հայ–ֆրանսիական հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն՝ սկսած Կիլիկիայից մինչև մեր օրերը․

«Ֆրանսիայի հետ մեր կապերը սկսվել են դեռ Կիլիկիայում, այսօր դրանք շարունակվում են Քաջարանում, և սա չափազանց կարևոր ու խորհրդանշական է», — նշեց  Արմենակ Աբրահամեանը։

Ելույթում նա անդրադարձավ Սյունիքի բարդ իրավիճակին՝ ընդգծելով, որ տարածաշրջանը ներկայումս առավել քան երբևէ կարիք ունի միջազգային աջակցության և ուշադրության։ Նրա խոսքով՝ Սեն-Շամոն  քաղաքի քաղաքապետի նախաձեռնությունները ու պատրաստակամությունը մեծ նշանակություն ունեն ոչ միայն առանձին համայնքների, այլև ամբողջ Հայաստանի համար․

«Սա շատ կարևոր է ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ Հայաստանի համար», — ընդգծեց  Արմենակ Աբրահամեանը։