Արևմտյան Հայաստանի Կառավարությունը նշեց 15-ամյակը.Շողեր Բիլեմճեան 

  • by Editbeglari, 11 Փետրվարի, 2026 in Լուրեր
109 դիտում

Փետրվարի 4-ին Արևմտյան Հայաստանի Կառավարությունը նշել է իր հիմնադրման 15-ամյակը: Հանդիսավոր ժողովի ընթացքում ներկայացվել են կազմակերպության պատմությունը, ձեռքբերումները և հայ ժողովրդի ինքնության պահպանման ուղիները:

Ելույթով հանդես է եկել Արևմտյան Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Շողեր Բիլեմճեան, ով ընդգծել է, որ կառավարությունը ստեղծվել է ոչ միայն որպես գործադիր մարմին, այլ որպես հայ ժողովրդի իրավունքների, մշակույթի և ազգային ժառանգության պաշտպանություն: Նա հիշեցրել է, որ կառույցը 2011-ին հիմնադրվել է Փարիզում, իսկ 2013-ից իր գործունեությունը հիմնականում շարունակվել է Արցախում և Երևանում:

Շողեր Բիլեմճեան ընդգծել է, որ կառավարության առաքելությունը ներառում է ոչ միայն ազգիի իրավունքների պաշտպանություն, այլ նաև տեղական քաղաքական և մշակութային դաշտերում: Նա շեշտել է, որ քաղաքական որոշ ուժեր չեն ցանկանում, որ Արևմտյան Հայաստանի հայությունը գոյատևի որպես ինքնուրույն միավոր, սակայն կառավարությունը շարունակելու է հետևողական աշխատանքը՝ պահպանելու հայ ժողովրդի իրավունքներն ու ժառանգությունը:

Հանդիսավոր ժողովին ելույթ է ունեցել նաև Լիտիա Մարկոսեանը, ով հիշեցրել է, որ ցեղասպանությունը երբեք չի խախտել հայ ժողովրդի իրավական ու քաղաքական ինքնությունը և ընդգծել, որ պետությունը չի վերանում միայն այն պատճառով, որ գտնվում է բռնագրավման տակ:

Եվս մեկ անգամ հիշեցնելով ազգի պարտավորությունները նոր սերունդների առաջ, Շողեր Բիլեմճեան կոչ է արել պահպանել հայկական ինքնությունը, հավատալ Արևմտյան Հայաստանի Կառավարության ուժին և շարունակել աշխատանքը, որը կապ է ստեղծում անցյալի և ներկայի միջև: