Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության նիստը Երևանում․ Մաս 2

  • by Editbeglari, 16 Հունիսի, 2026 in Լուրեր
131 դիտում

Արևմտյան Հայաստանի Հանրապետության երևանյան գրասենյակում տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը։ Նիստը բացեց Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը, ով ներկայացրեց Ազգային ժողովի վերջին նստաշրջանի ընթացքում կառավարության գործունեության հաշվետվությունն ու իրականացված աշխատանքները։

Այնուհետև խոսքը տրվեց Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանին։ Նա բարձր գնահատեց կառավարության կատարած աշխատանքը և շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին՝ պետական ու ազգային նշանակության ծրագրերի իրականացման համար։

Նիստի ընթացքում ընդգծվեց, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունն իրեն դիտարկում է որպես 1920 թվականին միջազգային ճանաչում ստացած հայկական պետականության շարունակական իրավահաջորդ։ Նշվեց նաև, որ կառույցի կարևոր նպատակներից է միջազգային հանրությանը ներկայացնել Արևմտյան Հայաստանի հայության ինքնորոշման իրավունքը և դրա իրավաքաղաքական հիմքերը։

Նիստում ներկայացվեց նաև Հանրապետության վարչապետ Լիտիա Մարկոսեանի ուղերձը, որը հրապարակեց կառավարության խոսնակ Շողեր Բիլեմճյանը։ Ուղերձում անդրադարձ կատարվեց ազգային միասնության, պետական մտածողության և հայկական իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Կառավարության նիստի ընթացքում քննարկվեցին նաև առաջիկա ծրագրերը և ազգային նշանակության նախաձեռնությունները, որոնք միտված են Արևմտյան Հայաստանի պատմական, մշակութային և քաղաքական ժառանգության պահպանմանն ու ներկայացմանը։