Կանանց միամսյակի առթիվ՝ Արևմտյան Հայաստանի կառավարության խոսնակի ուղերձը 

  • by Editbeglari, 19 Մարտի, 2026 in Լուրեր
99 դիտում

Կանանց միամսյակի շրջանակում ելույթ է ունեցել Արևմտյան Հայաստանի կառավարության խոսնակ Շողեր Բիլեմջյանը՝ ընդգծելով կանանց կարևոր դերակատարությունը հասարակության զարգացման և խաղաղության պահպանման գործում։

Խոսնակը նշել է, որ կանանց իրավունքների համար պայքարը սկսվել է դեռևս 19-րդ դարում, իսկ հայ կանայք նշանակալի ներդրում են ունեցել ազգային կյանքում՝ ինչպես կրթական, այնպես էլ ազատագրական շարժումներում։ Նա առանձնահատուկ ընդգծել է նաև ֆիդայական շարժման կանանց քաջությունն ու անձնազոհությունը։

Շողեր Բիլեմջյանի խոսքով՝ այսօր, տարածաշրջանային լարված պայմաններում, խաղաղության հասնելու միակ ճանապարհը փոխադարձ հարգանքն ու համագործակցությունն է։

Ելույթի ավարտին, Արևմտյան Հայաստանի կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղվել Իրանի նորընտիր նախագահին՝ մաղթելով ուժ և տոկունություն, ինչպես նաև խաղաղություն և անվտանգություն աշխարհի բոլոր ժողովուրդներին։