Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի 26-րդ նիստում ամփոփվել են ՄԱԿ-ի նստաշրջանի արդյունքներն ու սոցիալական նախաձեռնությունները

  • by Editbeglari, 25 Հուլիսի, 2026 in Լուրեր
74 դիտում

2026 թվականի հուլիսի 22-ին կայացել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (Խորհրդարանի) 26-րդ նիստը, որը վարվել է առցանց ձևաչափով։ Նիստին մասնակցել է 52 ընտրված պատգամավորներից 13-ը։

Նիստի ընթացքում ներկայացվել և ամփոփվել են ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների փորձագիտական մեխանիզմի (EMRIP) 19-րդ նստաշրջանում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պատվիրակության ելույթներն ու միջազգային տեղեկատվական արձագանքը՝ ընդգծելով դրանց նշանակությունը բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության միջազգային հարթակում։

Օրակարգում անդրադարձ է կատարվել նաև Ազգային ժողովի պատգամավոր Կարապետ Կարապետյանի նախաձեռնությամբ իրականացված սոցիալական ծրագրին, որի շրջանակում հուլիսի 7-17-ը Սևանա լճի ափին կազմակերպվել է հանգիստ տարբեր տարիների մարտական գործողություններին մասնակցած և հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկների համար։ Նախաձեռնության նպատակն է արժևորել հայրենիքի պաշտպանների ծառայությունը, ապահովել նրանց հանգիստն ու վերականգնումը, ինչպես նաև ընդգծել հասարակության հոգատար վերաբերմունքը նրանց նկատմամբ։

Նիստի ավարտին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը հանդես է եկել ամփոփիչ խոսքով՝ անդրադառնալով նիստում քննարկված հարցերին և առաջիկա աշխատանքների առաջնահերթություններին։