2026թ. մարտի 18-ին տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 9-րդ նիստը՝ ժամը 21:30–ից 22:35: Ընտրված 53 պատգամավորներից մասնակցել են 11-ը ինտերնետ-կապի միջոցով։
Նիստի ընթացքում ընդունվեց օրակարգը, ապա Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը անդրադարձավ Լիբանանում ապրող 40–50 հազար հայերին, ընդգծելով նրանց աջակցելու անհրաժեշտությունը՝ անկախ արտաքին սպառնալիքներից և ներքին տարաձայնություններից։ Նախագահը նաև կարևորեց մարտի 21-ի՝ Հայոց Նոր Տարվան նվիրված հանդիպումը և դրա խորհուրդը։
Քննարկվեցին ոչ նյութական մշակութային արժեքների ցուցակների կազմման չափորոշիչները և դրանք հաստատելու գործընթացը։
Նիստը ամփոփեց պատգամավոր Մարիետտա Դումիկյանը։
