Մարիետտա Դումիկյանը՝ ազգային պատասխանատվության և համախմբման անհրաժեշտության մասին

  • by Editbeglari, 17 Հունիսի, 2026 in Լուրեր
109 դիտում

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստի ընթացքում ելույթ ունեցավ պատգամավոր Մարիետտա Դումիկյանը։ Նա նախ շնորհավորեց Լիտիա Մարկոսեանին՝ վարչապետի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք և հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման գործում։

Իր խոսքում Մարիետտա Դումիկյանը անդրադարձավ հայ ժողովրդի պատմական ուղուն՝ նշելով, որ հայերը հազարամյակներ շարունակ ապրել են իրենց բնօրրանում։ Նա ընդգծեց, որ Օսմանյան կայսրության և Թուրքիայի իրավահաջորդ իշխանությունների քաղաքականության հետևանքով Արևմտյան Հայաստանում տեղի ունեցան ցեղասպանություն, բռնազավթումներ և ժողովրդագրական լուրջ փոփոխություններ։

Պատգամավորը կարևորեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործունեությունը՝ նշելով, որ այն պատասխանատվություն է կրում ազգային իրավունքների պաշտպանության, հայության համախմբման և Հայկական հարցի արդար լուծման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է միավորել ազգային ներուժը, պահպանել պատմական ժառանգությունը և աշխատել հանուն հայ ժողովրդի արժանապատիվ ու անվտանգ ապագայի։

Ելույթի ավարտին Մարիետտա Դումիկյանը շեշտեց, որ հայ ժողովուրդը կարևոր առաքելություն ունի՝ լինել իր պատմական ժառանգության արժանի կրողը և համատեղ ջանքերով հասնել ազգային նպատակների իրականացմանը։