Վազգեն Սիսլյան․Արևմտյան Հայաստանի գաղափարը

  • by Editbeglari, 17 Հունիսի, 2026 in Լուրեր
101 դիտում

Արևմտյան Հայաստանի մասին խոսելիս խոսքը միայն պատմական հայրենիքի մասին չէ․ այն ազգային ինքնության, հիշողության և պատասխանատվության հարց է։ Այսօր բազմաթիվ հայեր, այդ թվում՝  Արեւելյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասը, իրենց արմատներով արևմտահայեր են, սակայն հաճախ այդ գիտակցությունը մնում է ստվերում։

Իր ելույթում Վազգեն Սիսլյանը  ընդգծեց, որ անհրաժեշտ է վերաիմաստավորել Արևմտյան Հայաստանի նշանակությունը և այն դարձնել համահայկական օրակարգի կարևոր բաղադրիչ։ Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի իր կապը պատմական հայրենիքի հետ և իր մասնակցությունը ազգային նպատակների իրականացման գործում։

Վազգեն Սիսլյանկոչ արեց համախմբվել ազգային գաղափարների շուրջ, միավորել ջանքերը և վերադառնալ սեփական արմատներին՝ ամրապնդելով համահայկական միասնությունն ու պատասխանատվությունը։