ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդատվական և գործադիր մարմինների հերթական նիստերը կկայանան 2022-ին՝ Հայաստանում

  • by Éditeur, 16 Սեպտեմբերի, 2021 in Միջազգային Քաղաքականություն
361 դիտում

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

«2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենան արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստերը: Այս առիթով առանձին արարողակարգային որոշում է կայացվել»,- նշված է հաղորդագրության մեջ: