Առնվազն 1002 մարդ է զոհվել, 2376-ը՝ վիրավորվել․ Մյանմարի երկրաշարժի ավերիչ հետևանքները

  • by Editbeglari, 29 Մարտի, 2025 in Լուրեր
278 դիտում

Մյանմարի իշխանությունները հայտնել են մարտի 28-ին՝ ուրբաթ օրը, տեղի ունեցած 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժերի հետևանքով 1002 զոհերի և 2376 վիրավորների մասին։ Ցնցումները զգացվել են նաև Չինաստանում և Թաիլանդում։

Առնվազն 1002 մարդ է զոհվել, 2376-ը՝ վիրավորվել Մյանմարում ուրբաթ օրը տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով, հայտնում են երկրի ռազմական իշխանությունները։ Սպասվում է, որ փլատակների մաքրման արդյունքում զոհերի և վիրավորների թիվը կավելանա։ Մյանմարի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի փրկարարներից մեկը BBC-ին ասել է, որ «վնասը հսկայական է»։ Փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր՝ չնայած բազմաթիվ հետցնցումներին:

Ուրբաթ օրը՝ մարտի 28-ին, Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):

Արևմտյան Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իր խորին ցավակցություններն է հայտնում Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին։ Մեր մտքերը վիրավորների և այս ողբերգությունից տուժած բոլոր մարդկանց հետ են։