Արեվմտյան Հայաստանը եվ Օլիմպիական խաղերը

  • by Editbeglari, 06 Օգոստոսի, 2024 in Լուրեր
311 դիտում

Հայոց մատենագրության համաձայն, առաջին հայը, ով մասնակցել է Օլիմպիական խաղերին, եղել է Տրդատ Առաջին թագավորը՝ Արշակունիների արքայատոհմից։ Տրդատների նախնիները և նրանց պետությունը ընդգրկում էին նաև Արևմտյան Հայաստանի հատվածները.

Տրդատը աչքի է ընկել իր ֆիզիկական պատրաստվածությամբ և սպորտային հաջողություններով, դառնալով առաջին հայ օլիմպիական մարզիկը։

Հայ պատմաբան Մովսես Խորենացու շնորհիվ մեզ է հասել տեղեկությունը, որ Օլիմպիական խաղերում չեմպիոն դարձած առաջին հայը եղել է Տրդատ III Արշակունին։ Տրդատ III-ը հաղթել է 281 թվականի Օլիմպիական խաղերում՝ դառնալով Հայաստանի պատմության անբաժան մասը։

393 թվականին Հունաստանում կայացած Օլիմպիական խաղերում հայոց Արշակունի թագավոր Վարազդատը փայլուն արդյունքներ է գրանցել՝ հաղթելով կռփամարտի մրցումներում։ Նրա հաղթանակը հավերժացվել է մարմարյա սալին՝ որպես վերջին օլիմպիական խաղերի հաղթանակող, ինչը մեծ հպարտություն է բոլոր հայերի համար։

 Ժամանակակից օլիմպիական խաղերին հայերից առաջինը 1912 թվականին Ստոկհոլմի խաղերին մասնակցել են մարզիկներ Մկրտիչ Մկրյանը և Վահրամ Փափազյանը, որոնք ներկայացրել են Արեվմտյան Հայաստանը։

20-րդ դարի սկզբում Կոստանդնուպոլսում եւ Զմյուռնիայում բացվել են հայկական առաջին ֆուտբոլային ակումբները: Հետագա տարիներին գործընթացը շարունակվել է, ու Առաջին համաշխարհային պատերազմից առաջ միայն Կոստանդնոըպոլսում եղել են մոտ 40 հայկական մարմնամարզական ակումբներ:

Նույնիսկ հայկական լիգայի ստեղծման գաղափար է եղել, որը կյանքի չի կոչվել Առաջին համաշխարհային պատերազմի, ինչպես նաեւ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատճառով, որին զոհ են գնացել բազմաթիվ հայ մարզիկներ, իսկ հայկական շատ ակումբներ փակվել են: