Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարան) Որոշում

  • by Éditeur, October 08, 2019 in Խորհրդարան
493 դիտում

ՈՐՈՇՈՒՄ

Թիւ N°26 – 2019.09.13

 

Հայկական Լեռնաշխարհի եւ անոր անմիջապէս մօտիկ շրջաններուն մէջ ապրող Հայերը որպէս բնիկ ազգ ճանչնալու հարցը։

Առաջնորդուելով, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ազգային Սահմանադրութեամբ, որն ընդունուած է 9 Մայիս 2016թ․-ին,

Նկատի առնելով, Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պաշտօնական Հռչակագիրը, որն ընդունուած է 20 Յունուար 2007թ․-ին․

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2007/AHKH-Hrtchakagir-20.01.2007.pdf

Նկատի առնելով, ՄԱԿ-ի Բնիկ Ժողովուրնդերու Հռչակագիրը, որն ընդունուած է 13 Սեպտեմբեր 2007թ․-ին․

http://www.western-armenia.eu/news/Actualite/2017/MAG_Pnig_Joghvourtneri_iravounqneri_massin_hrtchagaqir-

20.01.2017.pdf

Նկատի առնելով, ՄԱԿ-ի բոլոր պայմանադրութիւները, բանաձեւերն ու հռչակագիրները, որոնք կը պաշտպանեն բնիկ ժողովուրդներու իրաւունքները.

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը),

Կ՛որոշէ,

ճանչնալ Հայերը որպէս բարձր քաղաքակրթութեան բնիկ ազգ, որ հազարամեակներէ ի վեր գոյութիւն ունի Պատմական Հայաստանի՝ Հայկական Լեռնաշխարհի եւ Հարակից Տարածքներուն վրայ, որն իր մէջ կ՛ընդգրկէ նաեւ Արցախը, Ջաւախքը, Նախճաւանն ու Կիլիկիան

                                                                           

                                                                                                                                                   Աղուան ՏՕՆԱԿԱՆԵԱՆ

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

07.10.2019թ

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողով (Խորհրդարան)

parliamentwa@gmail.com

http://www.western-armenia.eu/WAP/index.htm