Արեւելեան Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսեան դարձած է «Biel Chess Festival 2024» շախմատի միջազգային մրցաշարին արծաթե մեդալակիր: Տեղեկութիւնը կը յայտնէ Արեւելեան Հայաստանի շախմատին ֆեդերացիան։
Ոսկե մեդալի արժանացած է Վիետնամը ներկայացնող Լե Քուանգ Լիեմ, իսկ բրոնզե մեդալը վաստակած է Հնդկաստանը ներկայացնող Ռամեշբաբու Պրագնանանդհա։
Մրցաշարն անցկցուած է 13-26 Յուլիս Շուէյցարիոյ Բիլ քաղաքին մէջ, մասնակցած են 6 գրոսմայստերներ։
